ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
ԼՂ-ում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում՝ կարևոր է. Կանադայի դեսպան

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Կարևորելով Հայաստանում Կանադայի դեսպանության բացումը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ որպես Հայաստանում Կանադայի առաջին դեսպան՝ Էնդրյու Թըրներն իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի արդեն իսկ լավ հիմքերի վրա կառուցվող հայ-կանադական բարեկամական հարաբերություններին։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը նորանշանակ դեսպանին  է ներկայացրել Հայաստանի կրթական համակարգի բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ առաջարկելով դիտարկել ինչպես մասնագիտական կրթության ու ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ու գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել  ակադեմիական քաղաքի նախագծին՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» նախատեսվում է նոր ենթակառուցվածքի ստեղծում՝ բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների համար արդիական միջավայր ապահովելու նպատակով։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները՝ առանձնացնելով հատկապես կինոարտադրության ուղղությունը: Նախարարը ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանում իրականացված օրենսդրական փոփոխությունները, որոնք համատեղ ծրագրերի համար արդյունավետ պայմաններ են ստեղծում:
Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանի պատվիրակները Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ներկայացնում են Հայաստանի՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերն ընդունելու հայտը:
«Ֆրանկոֆոնիայի խաղերի միջոցով հանրահռչակվում են ֆրանկոֆոն երկրների արժեքները ժողովրդավարության ու խաղաղության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և շնորհակալություն հայտնել Կանադայի կառավարությանը՝ բարդ ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած աջակցության և օժանդակության համար:
ՀՀ-ում Կանադայի նորանշանակ դեսպանը ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը և կարևորում միջմշակութային երկխոսությունը:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգին՝ շեշտելով, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում ԼՂ գործուղել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանար տեղում արձանագրել  հայկական մշակութային ժառանգության ներկա իրավիճակը։  Նախարարն ասել է, որ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ մնացել են Լեռնային Ղարաբաղի տարածքում, որոնց պաշտպանության խնդիրն առավել սրվել է սեպտեմբերի 19-ի իրադարձություններից հետո:
ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցի բարձրաձայնումը միջազգային հարթակներում՝ կարևոր է, և կանադական կողմն այս առումով պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սովորողների և ուսանողների կրթության իրավունքի իրացմանը, ուսուցիչների աջակցության և վերապատրաստման ծրագրերին։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: