ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ պարտքը Ռուսաստանին կարող է նվազեցվել. վարչապետը՝ 400 մլն դոլար վճարումների դիմաց ՌԴ-ից զենքի չտրամադրման մասին

Տարբերակներից մեկն այն է, որ ՀՀ պարտքը Ռուսաստանին կարող է նվազեցվել. վարչապետը՝ 400 մլն դոլար վճարումների դիմաց ՌԴ-ից զենքի չտրամադրման մասին:

«Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ հիմնադիր և նախագահ Արսեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցում անդրադարձավ նաև նախապես վճարված միլիոնավոր դոլարների դիմաց Ռուսաստանի կողմից զենք-զինամթերքի չտրամադրմանը. «Ինչո՞ւ չեք իրականացնում 2002թ. նոյեմբերին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի ձևաչափը այս անգամ հակառակ ուղղությամբ»:

Այս առնչությամբ վարչապետը ասաց, որ տեղի են ունենում քննարկումներ, թե ինչ մեխանիզմներով պետք է այդ խնդիրը լուծել. «Օրինակ՝ տարբերակներից մեկը կարող է լինել Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի Հանրապետության ունեցած պարտքի նվազեցումը: Սա տարբերակներից մեկն է»:
«Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ հիմնադիր և նախագահ Արսեն Սարգսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցը վերաբերում էր ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելմանը. «Կառավարության որոշմամբ ե՞րբ եք արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Հիշեցնեմ, թե որքան կեղտ և լուտանք է թափվել ձեր և Հայաստանի վրա ընդամենը վերջին երկու ամսում»: 

 Վարչապետը նախ հիշեցրեց, որ 2020թ. դեկտեմբերի 30-ից Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է համաձայնագիր զանգվածային հեռահաղորդակցման մասին ոլորտում համագործակցության մասին. «Այդտեղ կա շատ հստակ կարգավորում, որ երկրի ներքին գործերին միջամտելու, երկրում ներքաղաքական իրավիճակը ապակայունացնելու ուղղությամբ ջանքեր չպետք է գործադրվեն: Մեր պետական ինստիտուտները վերջին ամիսներին հատկապես արձանագրել են որոշակի խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, խախտում են նշված պայմանագրերը: ԲՏԱ նախարարությունը ռուսական կողմին պաշտոնական նամակով հրավիրել է կոնսուլտացիաների, որպեսզի այս իրադրությունը քննարկենք և հասկանանք՝ ինչպիսին պետք է լինեն ելքերը և հետևությունները»:
civic.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: