2024 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի թիրախ է սահմանվել 7 տոկոսը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Տնտեսական աճի կանխատեսումների հետ կապված, հաշվի առնելով վերջին զարգացումները, կարծում ենք, որ 2023 թվականին կապահովենք առնվազն 7,2 տոկոս տնտեսական աճ։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեի սցենարում դրված էր 7 տոկոս տնտեսական աճը։ 2024 թվականին շարունակում ենք թիրախավորել 7 տոկոս տնտեսական աճ։ Դեֆլյատորի աճը 2023 թվականին կլինի նախատեսվածից ցածր՝ 3,2 տոկոս և կարծում ենք, որ կվերադառնանք 4 տոկոս թիրախային ցուցանիշին։ Այս ամենի հետևանքով անվանական ՀՆԱ-ն ճշգրտվել է մի փոքր ներքև»,- ասաց Ֆինանսների նախարարը։
Նրա կարծիքով՝ տնտեսական աճի շարժիչ ուժը կմնա ծառայությունների ճյուղը, իսկ շարժող բաղադրիչ՝ սպառումը։
«Ներդրումների և արտահանումների աճերը ևս կնպաստեն տնտեսական աճին»,- ավելացրեց նախարարը։
Նմանատիպ Լուրեր
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք: