ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայ իրավաբանների համագումարին մասնակցում են ավելի քան 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից

Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

Հոկտեմբերի 27-ին Երևանում մեկնարկել է Հայ իրավաբանների համագումարը, որն իրակականացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: «Հանուն հայկական շահերի և օրենքի գերակայության» խորագրով անցկացվող համագումարին մասնակցում են ավելի քանի 250 սփյուռքահայ իրավաբաններ 31 երկրներից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի և սփյուռքի հայ իրավաբանների միջև ծանոթությունների և համագործակցության հաստատմանը, քննարկել հայրենիքին և սփյուռքին առնչվող գերակա իրավական հարցերը, ինչպես նաև սփյուռքի լավագույն իրավաբան-մասնագետների ներգրավման և փոխգործակցության օրակարգի ձևավորման հնարավորությունները: 
 
Համագումարի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ՍԴ դատավորներ, Ազգային ժողովի պատգամավորներ,  բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
 
Ողջունելով հյուրերին՝ Գլխավոր հանձնակատարն ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների նվիրվածությունը հայկական շահերի պաշտպանության գործում: «Քաջատեղյակ եմ, որ այսօր այստեղ են մարդիկ, ովքեր մասնակցում են աշխարհում հայկական շահերի պաշտպանության գործին տարբեր ուղղություններով: Փափուկ ուժը կարևոր զենք է, և հայկական սփյուռքի կողմից դրա թիրախային օգտագործումը և արդիական ընկալումը կարող է հանգեցնել էական փոփոխությունների հայկական շահերի պաշտպանության գործընթացներում: Կարծում եմ՝ սփյուռքյան տարբեր շրջանակների առավել լայն թափով ներգրավվածությունը լոբբիստական աշխատանքներում հայրենիքին աջակցելու ամենաարդյունավետ եղանակներից մեկըկարող է լինել»,-նշել է Զարեհ Սինանյանը:
 
Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է Հայ իրավաբանների համագումարի անցկացումը համազգային հիմնախնդիրների լուծման համատեքստում: Նա ընդգծել է սփյուռքահայ իրավաբանների դերը Հայաստանի իրավական գործընթացներին աջակցման գործում, ինչպես նաև նշել համագումարի շրջանակներում ընտրված թիրախային թեմաների արդիականությունը:  Ավելի վաղ համագումարի մասնակիցներն այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել: Նշենք, որ հաջորդ երկու օրերի ընթացքում համագումարի հինգ պանելային նիստերին և չորս աշխատաժողովներին որպես նիստավարներ և բանախոսներ հանդես են գալու հանրային մեծ ազդեցություն և մասնագիտական փորձ ունեցող սփյուռքահայ իրավաբաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Արգենտինայից, ՌԴ-ից և այլ երկրներից։
 
Նիստերի և աշխատաժողովների շրջանակներում հանդես կգան ՀՀ պետական գործիչները, ԱԺ պատգամավորները, դատական իշխանության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչները։ Համագումարի հիմնական թեմաներն են սփյուռքի իրավաբանական համայնքի դերը Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական բարեփոխումներին աջակցելու գործում, հետպատերազմյան իրավական գործընթացները, աշխարհասփյուռ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը, հՀայկական ազգային շահերի  պաշտպանության և դրանց աջակցելու իրավական հիմնախնդիրները, հայ իրավաբանների համահայկական ցանցի ստեղծման հեռանկարները և այլն։
 
Հայ իրավաբանների համագումարի գլխավոր գործընկերն է Team Telecom Armenia-ն: Այն ՀՀ տարածքում տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ Ընկերությունը առաջին տելեկոմն է, որ իրականացնում է IPO Հայաստանում՝ դառնալով էլ ավելի բաց ու հանրային։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը. 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը, որը կապահովի որակյալ ինտերնետով Հայաստանի բոլոր բնակիչներին։ 
 
Աղբյուր՝ araratnews.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: