ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
145 ընկերություն՝ 6 երկրից. «Պանարմենիան էքսպո»-ն ճանաչելիության բարձրացման և բիզնես կապերի հնարավորություն է տալիս

«Պանարմենիան էքսպո 2023»-ն այս տարի մեկ հարկի տակ է հավաքել 6 երկրից 145 ընկերությունների: Արտադրողներն այս հարթակի շնորհիվ հնարավորություն են ստանում բարձրացնել իրենց ճանաչելիությունն ու նոր բիզնես կապեր հաստատել թե տեղի, թե արտասահմանյան ընկերությունների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Պանարմենիան էքսպո 2023» 15-րդ հոբելյանական միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումի պաշտոնական բացման արարողությունը կայացավ հոկտեմբերի 6-ին Երևանում:
 
Էքսպոյին ներկայացված են ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Իրանից ու Ղազախստանից: Ընկերությունները գրեթե բոլոր ոլորտներից են՝ ավտոարտադրողներից մինչև տեքստիլ արդյունաբերության, սննդի արդյունաբերության և այլ ոլորտների ներկայացուցիչներ: Բացառություն է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը:
 
«Պանարմենիան էքսպո»-ն ստեղծվել է 2003 թվականին «Սփյուռք-Հայաստան» տնտեսական համաժողովի շրջանակներում: Գերնպատակն է եղել մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր ոլորտների արտադրական ներուժը: 2009 թվականից հետո ֆորմատը փոխվեց միջազգայինի, այսպիսով` կարող են մասնակցել ընկերություններ՝ բոլոր երկրներից: Այս ընթացքում մասնակցել են տարբեր երկրներից՝ ԱՄԷ-ից, Չինաստանից, Լեհաստանից և այլն»,-ասաց «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը
 
 
Այժմ ցուցահանդեսի շրջանակներում տնտեսավարողները ունենում են նաև B2B հանդիպումներ: Հայաստանի գործարարները հանդիպումներ են ունենում արտերկրից եկած պատվիրակությունների հետ՝ գտնելու համագործակցության եզրեր՝ արտահանման և ներմուծման ուղղություններով: Զաքարյանը հայտնեց՝ եղել են տարիներ, որ իրենց թիմը սեփական միջոցներով գնորդներ է հրավիրել տարբեր երկրներից, որ գան, տեսնեն հայ տնտեսավարողների արտադրանքը:
 
«Մարդը կարող է շատ լավ գաղափար ունենալ, ստեղծել որակյալ արտադրանք՝ ոչ մեծ արտադրական ծավալներով, բայց դա պետք է ընդլայնվի ու շուկա մտնի՝ մրցակցելու համար: Դրա համար պետք է կամ լավ գործընկեր, կամ լավ ներդրող: Մենք ստեղծում ենք հարթակ, որտեղ այդ ամենը կարելի է գտնել: Ցուցահանդեսի շրջանակում ստեղծված կապերը միշտ ավելի կայուն են լինում»,-ասաց Զաքարյանը:
 
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց՝ ստեղծված դժվար իրավիճակը միայն պետք է խթանի ավելի շատ աշխատելու, ավելի շատ ջանքեր ներդնելու համար՝ հաղթահարելու երկրի առջև ծառացած մարտահրավերները: «Տնտեսությունն ամենակարևորն է, որ պետք է անխափան աշխատի, որ կարողանանք մեր մյուս բոլոր հարցերը լուծել»,-ասաց Քերոբյանը:
 
Նա շնորհակալություն հայտնեց, որ չնայած դժվարին իրավիճակին, ջանք է գործադրվել, որ ցուցահանդեսը պատշաճ կերպով անցկացվի: Նախարարը ընկերություններին մաղթեց նոր պայմանագրեր, նոր հարաբերություններ ու բարձր առևտուր: «Վստահ եմ՝ բոլորս ամեն ինչ կանենք, որ տնտեսական բարձր աճը պահպանենք նաև հետագա ամիսների և տարիների ընթացքում»,-նշեց Քերոբյանը:
 
Ցուցահանդեսին ներկայացված՝ անկողնային հավաքածուներ, սրբիչներ ու տնային հագուստներ արտադրող ընկերություններից մեկն իր գործունեությունը սկսել է ընդամենը 4 ամիս առաջ:  «Մենք աշխատում են օնլայն, չունենք խանութ, այս պահին ինչ-որ տեղ ներկայանալու հնարավորություն, էքսպոն լավագույն տարբերակներից է ճանաչելիություն ձեռք բերելու համար: Սա նախ որպես գովազդի, ապա վաճառքի հնարավորություն է»,-ասաց ընկերության ներկայացուցիչ Էմմա Մեսրոպյանը:
 
Էքսպոյի շրջանակում արդեն համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել: Սրբիչի կտորները, որոնք մինչև այժմ ներմուծում էին, այսուհետ կարող են ձեռք բերել այլ տնտեսավարողից:
 
Ցուցահանդեսին այս տարի ներկայացված են ռուսական 21 ընկերություններ: Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն նշեց, որ հոբելյանական ցուցահանդեսի արդյունքների մասին կարելի է դատել ներկայացված ռուսական ընկերությունների քանակից: Դոնչենկոն հայտնեց, որ կլոր սեղան-քննարկում է լինելու, որտեղ քննարկելու են, թե ինչպես ընկերությունները կարող են դուրս գալ շուկա, առկա խնդիրները, որոնց ընկերությունները բախվում են, բիզնես միջավայրը և այլ հարցեր: 
 
Չոր և թաց անձեռոցիկներ արտադրող հայկական ընկերություններից մեկը ցուցահանդեսին մասնակցում է արդեն 5-րդ տարին: Նախորդ էքսպոների շրջանակում ձեռք են բերել պայմանավորվածություններ,և հենց դրանց շնորհիվ այս տարվանից արտահանում են իրականացնում Վրաստան, 2024-ից կարտահանեն նաև Ռուսաստան: «Էքսպոներն օգնում են ճանաչելիության բարձրացման և նոր գործընկերներ գտնելու հարցում: Բարձր եմ գնահատում նման միջոցառումների կազմակերպումը և մշտական մասնակցում ենք»,-ասաց ընկերության ներկայացուցիչ Նարեկ Աջամյանը:
 
Թեև ցուցահանդեսը դեռ նոր է սկսվել, սակայն մասնակից ընկերություններն ասում են, որ արդեն համագործակցության համաձայնությունների են եկել:  Ցուցահանդեսը բաց կլինի հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: