ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Իրանը՝ Ասիա-Եվրոպա կարեւոր միջանցքների կենսական նշանակություն ունեցող մայրուղին

Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումն ամբողջացնելու նպատակով Մոսկվայի ներդրումների մասին Ռուսաստանի և Իրանի միջև վերջերս կնքված պայմանագրի համաձայն՝ 7200 կիլոմետր երկարությամբ երկաթուղային, ջրային և ավտոմոբիլային տրանսպորտի երթուղին, որն անցնելու է Ադրբեջանի Հանրապետության, Իրանի և Հնդկաստանի տարածքով, փոխարինելու է այն նախկին երթուղուն,որն անցնում էր Եվրոպայից և Սուեզի ջրանցքից :

Իրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս՝  Էհսան Մովահեդյանը «Ժամանակակից ռազմավարություն» վերլուծական կայքում տեղադրած հոդվածում անդրադառնալով  այս համաձայնագրի ստորագրմանը  ընդգծել է,որ այս ենթակառուցվածքային նախագծերի ամբողջացմամբ, Իրանը կդառնա  Ասիա-Եվրոպա կարեւոր միջանցքների կենսական նշանակություն ունեցող մայրուղին: 
 
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստվում է 3 մլրդ դոլարի ներդրում կատարել Հյուսիս-Հարավ միջանցքում և ավարտին հասցնել այն։
 
Մովահեդյանի խոսքով՝ 13-րդ կառավարության իշխանության գալու և տարածաշրջանային որոշ զարգացումների հետևանքով միջանցքի կառուցման  գործընթացն արագացել է։ Այս հարցի հիմնական պատճառը ուկրաինական պատերազմի մեկնարկն էր, և մյուս պատճառը՝ այն բուռն մրցակցությունն էր, որ ձևավորեցին Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը՝ այլընտրանքային ուղիներին զուգահեռ և մրցակցային միջանցքներ ստեղծելու համար։ Այս զարգացումների համադրումը ուկրաինական պատերազմի և Թուրքիայի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի ու ՆԱՏՕ-ի անունից միջանցքների  ստեղծման միջոցով սպառնալիքների հետ պատճառ դարձան,որ Իրանը մեծացնի  իր տեղաշարժերը։
 
Կարևորն այն է, որ Իրանի դերը տարածաշրջանում ավելի ակտիվ է դառնում, թեև որոշ երկրներ դա  չեն հանդուրժում  և ձգտում են  Իրանին  հանել այս միջանցքներից:
 
Աղբյուր՝ parstoday.ir


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: