Ռուսաստանն ակնկալում է, որ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը։ 
Օվերչուկը նշել է, որ այս հարցը զեկուցվել է Եվրասիական միջկառավարական խորհրդում և ստացել կառավարությունների ղեկավարների աջակցությունը։
«Մենք մեծ հույս ունենք, որ մինչև տարեվերջ նման համաձայնագիր կարող է ստորագրվել»,- ասել է փոխվարչապետը։