ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հայաստանում»․ Հայկական արտադրանքը «գրավել» է տեղական շուկան

Հայկական արտադրանքը պահանջված ու արժեքավոր է դառնում տեղական շուկայում։

Հայկական արտադրանքը  պահանջված ու արժեքավոր է դառնում տեղական շուկայում։ Այժմ սպառողը փնտրում և նույնիսկ նախապատվությունը տալիս է հայկական արտադրանքին։ Հայկական արտադրանքների սպառողներից մեկն էլ Մանեն է, ով, անկախ ամեն ինչից, ընտրում է հայկականը. «Ընտրում եմ և միշտ կընտրեմ հայկական արտադրանքը, քանի որ որակյալ է։ Որքան էլ մի փոքր բարձր են գները, այնուամենայնիվ հենց տեսնում եմ` «Արտադրված է Հայաստանում», գրվածքը, էլ չեմ մտածում, գնում եմ»: Մանեն նաև հավելեց,որ միշտ ընտրում է հայկականը այն գիտակցումով, որ զարկ է տալիս հայ արտադրողների գործունեությանը.այլընտրանքներ շուկայում  չունի, չի էլ փնտրում: Հայտնի և անհայտ  հայկական արտադրությունները օր օրի շատանում են և ավելի մեծ նշանակություն են  ստանում վերջին մի քանի տարում։ Նմանօրինակ արտադրություններից մեկն էլ «Բեհէզ» ապրանքանիշն է, որն իր գործունեությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերին:«Բեհէզ» բրենդի հիմնադիր Մարիամ Խաշակյանի հետ խոսեցինք, թե որպես արտադրող նկատե՞լ է հետաքրքրություն մարդկանց կողմից իր ստեղծած հայկական արտադրանքի նկատմամբ.«Կարծում եմ՝ սերը հայկական կտավների հանդեպ միշտ էլ կա ու կլինի, ուղղակի արդեն շատ են արտադրողները, և պահանջարկը նվազել  է, իսկ բացի կտավներից հայկական օրնամենտներ կամ նմանատիպ բաներ կան, որ շատ են գրավում մարդկանց, ուղղակի պետք է ճիշտ մոտեցում ցույց տալ»: Մարիամի հետ խոսեցինք նաև, որ եթե հաճախորդները չեն ընտրում հայկական արտադրանք, ի՞նչ այլընտրանքային տարբերակներ  են նախընտրում: Մարիամը նշեց, որ այս պահին շատ են «Wildberries» կամ նմանատիպ այլ կայքերից օգտվողները, բայց նա չի մեղադրում և քննադատում. ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց շապիկի համար 7000-8000 դրամ վճարել, իսկ կայքերում այլընտրանքային, մատչելի շատ հագուստներ կան:
 
 
«Հայէ» ընկերության գործադիր տնօրեն Վահե Բաղինյանի հետ էլ խոսեցինք, թե նրանք ինչպես որոշեցին ստեղծել հայկական արտադրանք։ Վահեն նշում է.«Շուկան ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ հայկական արտադրության հագուստը բավականին քիչ տոկոս է կազմում։ Առևտրով զբաղվողները պատրաստի արտադրանքը հիմնականում ներմուծում են Թուրքիայից, Չինաստանից։  Չենք կարող մեղադրել. Նրանք պատրաստի արտադրանքը բավականին էժան գներով են ներմուծում ու կարողանում են վաճառքի գինն էլ հարմար սահմանել։ Բայց պատրաստի արտադրանքի ու այն արտադրելու մեջ կա զգալի տարբերություն։ Մենք արտադրելու ընթացքում հումքը ներմուծելու համար պետական բյուջե վճարում ենք մաքսային վճարներ, արտադրելու համար ստեղծում ենք աշխատատեղեր, վաճառելուց էլ, ի տարբերություն պատրաստի արտադրանք ներմուծողներից, վճարում ենք հարկեր։ Այսինքն՝ շնորհիվ արտադրության կազմակերպման՝զգալի թվով քաղաքացիներ ապահովված են լինում աշխատանքով»: Երբ խոսեցինք տեղական շուկայում հանդիպած խնդիրների մասին,Վահեն նշեց,որ դժվարությունները կապված էին հմուտ աշխատողներ գտնելու հետ, ինչպես նաև դժվար է հումքի ձեռքբերումը, որովհետև, որպես արտադրող, պետք է ունենան կտորների բազում տեսակներ, գույներ, որպեսզի ներկայանալի լինեն շուկայում։ Այդ ամենն էլ պահանջում է մեծ ներդրումներ, հաջորդ դժվարությունը, մեր քաղաքացիների նախընտրությունն է։ Շատերը նախընտրում են էժան ապրանք, իսկ դրսից ներմուծված հումքով կարված արտադրանքը ոչ միշտ է կարողանում մրցակցել ներմուծված, միջին դասի որակ ունեցող արտադրանքի հետ։ Այս ամենին Վահեն հավելեց. «Տեղական հումք, այսինքն՝ կտոր, գոյություն չունի։ Բոլորս էլ կախված ենք դրսի մատակարարներից, որն էլ իր հերթին դժվարեցնում է արտադրությունը, լոգիստիկ հարցերը միշտ էլ խանգարել են տեղական արտադրողին»:
Տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ պարզեցինք՝ արդյո՞ք տարեցտարի արտաքին շուկայից ներմուծված ապրանքները իրենց դիրքը զիջել են հայկական արտադրանքին. «Համեմատած 2021 թվականին՝ 2022թվականին աճել է և´ներմուծումը, և´ արտահանումը: 2021թվականին արտահանումն եղել է մոտ 3 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը` 5.4 միլիարդ դոլար: 2022 թվականին արտահանումը դարձել է 5.4 միլիարդ դրամ, ներմուծումը 8.8 միլիարդ դրամ: Այսպիսով մեկ տարվա մեջ արտահանումը աճել է 78% իսկ ներմուծումը` 64%: Հետաքրքիր  հանգամանք է նաև այդ  արտահանման և ներմուծման համեմատությունը, օրինակ` 2021թ.  1,77 անգամ ներմուծումը մեծ է եղել արտահանումից, իսկ 2022-ին` 1,64 անգամ: Այսինքն, ճիշտ է,  երկուսն էլ աճել են, բայց արտահանումը տոկոսային մի փոքր ավելի շատ է աճել»: Իսկ արդյո՞ք հայկական արտադրանքը շուկայական գներից բարձր է,ինչո՞վ է շատ հաճախ այդ ամենը պայմանավորված,Աղասի Թավադյանը նշեց, որ ընդհանուր առմամբ պետք է հասկանալ, որ վերջին տարվա ընթացքում ինֆլյացիան(գների ընդհանուր մակարդակի բարձրացում) բավականին մեծ ազդեցություն  է ունեցել գնի վրա, և գները աճել են ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ աշխարհում, և գնաճային տենդեցները արտասահմանից բերված են: Երկու մեծ ֆակտոր է ազդել Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա 2022 թվականին, առաջինը` ռուս-ուկրաինական պատերազմն է, որից բավականին միջոցներ, կապիտալ և աշխատուժ եկան Հայաստան, և երկրորդը համաշխարհային գնաճն է, որի  շրջանակներում կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՝մինչև աննախադեպ 10,75 տոկոս, որպեսզի զսպի գնաճը:
 
Աղասի Թավադյանի հետ նաև անդրադարձանք այն հաճախորդներին, որոնք  չեն սպառում հայկական արտադրանք. ի՞նչ այլընտրանքային տարբերակներ են ընտրում և ինչու՞. «Մեծ մասամբ շուկայում մրցունակությունը որոշում է գինը։ Գինը ինչքան հարմար լինի, այնքան ապրանքը նախընտրելի է, և պետք է շեշտել` ինչ ապրանք է։ Եթե մեր մոտ արտադրվում է ավելի ցածր գնով, քան արտասահմանից բերում են, ապա, իհարկե, նախընտրելի կլինի հայկական արտադրանքը: Եթե  արտասահմանից բերվածը ավելի էժան է, ապա  արտերկրից եկած արտադրանքը ավելի նախընտրելի կլինի: Այնպես պիտի  անել, որ ժամանակի ընթացքում  հայկական արտադրանքը ավելի նախընտրելի լինի»: «Բեհէզ» ապրանքանիշի հիմնադրի  հետ խոսեցինք նաև որպես արտադրող նկատե՞լ են ` ինչ գործառույթներ,մեխանիզմներ է կիրառում  պետությունը հայկական արտադրանքին զարկ տալու համար. «Որոշ ժամանակ առաջ կառավարության կողմից միջոցառում էր կազմակերպվել, և շատ հայարտադրողներ հրավիրված էին.  բոլորին գումար են հատկացրել: Գումարն էլ մի կողմ,հաճելի է, որ սկսնակ բիզնեսմեններին նկատում են»: Իսկ  «Հայէ» ընկերության գործադիր տնօրենը նշեց,որ պետության կողմից իրենք դեռ ոչինչ չեն նկատել, ոչ մի արտոնություն, ոչ մի աջակցություն։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը խոսեց հայկական արտադրանքում պետության դերակատարման մասին. «Մեր մոտ հիմնական խնդիրը եղել է փոխարժեքը: Փոխարժեքով է դրսևորված հատկապես գյուղատնտեսության և թեթև արդյունաբերության ճյուղերը: Մեծ խնդիրներ են եղել հատկապես 2022 թվականի սկզբին, որովհետև փոխարժեքը 1 եվրոյի համար եղել է մոտավորապես 550 դրամ, տարվա վերջ այն դարձել է 400»: Այս ամենին Աղասի Թավադյանը հավելեց,որ հատկապես թեթև արդյունաբերությանը պետք է ուշադրություն դարձնել, երկրորդը` մենք առևտրային հաշվի բացասական առաջնային հաշվեկշիռի խնդիր ունենալուն, քանի որ մեր մոտ արտահանումը 1,64 անգամ մեծ էներմուծումից: Պետք է այնպես շարունակել խթանել մեր ապրանքատեսակները, որարտահանումն ու ներմուծումը հավասարակշռվեն: Իսկ թե ինչու պետք է ընտրեն հայկական արտադրանք «Բեհէզ»ընկերության հիմնադիրը նշեց.«Կարծում եմ որ մեծ մասը, եթե ընտրի հայկական արտադրանք, մեր տնտեսությունը ավելի կհզորանա, մենք ավելի կգնահատենք մեր մշակույթը, մեր աշխատանքը, և ավելի ամուր կլինի պետության հիմքը, քանի որ բոլորս պետության մասնիկն ենք,բոլորիս գործը,լուման կարևոր է»։ Իսկ «Հայէ» ընկերության տնօրենը ասաց. «Հայկականը պետք է ընտրեն, որովհետև արտադրողը ստեղծում է աշխատատեղեր, միջինմեծության արտադրամասում  կարող են աշխատել 20-30 հոգի։ Սա նշանանակում է, որ 30 ընտանիք իր հանապազօրյա հացի գումարը ունի։ Ընտրելով հայկականը ՝ նախ որպես մարդդու բավարարված պետք է զգաս սեփական երկրիդ արտադրանքը կրելով, երկրորդ ՝ քո ընտրությամբ ուժեղացնես հայ արտադրողին, ու ամենակարևորը՝ դուրս գաս սպառող երկրի կարգավիճակից, դառնաս արտադրող, արժեք ստեղծող երկիր»։ Տնտեսագետ Աղասի Թավադյանն էլ հավելեց, որ հումք արտահանենք և ինչքան շատ այդ հումքը մեր մոտ վերամշակենք և այդ վերամշակված արտադրանքը արտահանենք , այնքան արտահանումը ավել դիվերսիֆիկացված (սնանկացումից ապահովագրվելուռազմավարություն) կլինի:Ճիշտ կլինի ոչ թե հանքաքար արտահանենք, այսինքն՝ մեզ ռեսուրսազրկենք, այլ այդ հանքաքարի հիման վրա կից ճյուղեր ստեղծենք, օրինակ` մետաղոլոգիական, որը կմշակենք, կստանանք պղինձ և պղնձի հիման վրա նոր ճյուղեր կստեղծենք։ Այդ ամենով մեր արտահանումը ավելի դիվերսիֆիկացված  (սնանկացումից ապահովագրվելու ռազմավարություն) կլինի և նոր ճյուղերի ստեղծման առիթ կդառնա :
 
Աղբյուր՝ 1in.am


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: