ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Բաթումը եւ իրանական Ռեշտ քաղաքը կապում են ուղիղ ավիաչվերթները

Pars Air իրանական ավիաընկերությունը օգոստոսի 28-ից կսկսի կանոնավոր չարտերային չվերթներ կատարել Բաթում եւ Ռեշտ քաղաքների միջեւ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Avianews հրատարակությունը: Բաթումի միջազգային օդանավակայանը հունվար-հուլիս ամիսներին սպասարկել Է 313 հազար 36 ուղեւորների, ինչը 35,37 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում:

Ամառային տարեշրջանում Բաթումի միջազգային օդանավակայանում չվերթներ Է կատարում 21 ավիաընկերություն՝ 17 ուղղություններով: «Ենթադրվում Է, որ տոմսերը վաճառվելու են հիբրիդային ձեւով՝ տուրիստական գործակալությունների եւ հենց ավիաընկերության միջոցով»,- հաղորդել Է Avianews-ը՝ վկայակոչելով TAV Georgia ընկերությանը: Չվերթները կատարվելու են կիրակի օրերին՝ շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ: Աջարիա են թռչելու CRJ 200 տեսակի ինքնաթիռները՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը:

Pars Air-ը մասնավոր ավիաընկերություն Է. այն Իրանում առաջին ընդհանուր տարածաշրջանային ավիաընկերությունն Է: Pars Air-ն ունի կանադական արտադրության երեք Bombardier CRJ200 ինքնաթիռներ: Դրանք պատկանում են հենց ընկերությանը: Ինչ վերաբերում Է Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, ապա այն սպասարկել Է 1 մլն 515 հազար 988 քաղաքացիների: Սա 121,56 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանում: Այսօրվա դրությամբ Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ են իրականացնում 35 ընկերություններ՝ 38 ուղղություններով, հաղորդել Է Sputnik-ը:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: