ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Հնդկաստանը փորձում է տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք

Հնդկաստանը նախընտրում է Հայաստանի միջոցով «Հյուսիս - Հարավ» միջանցքի ուղղությունը դեպի Եվրասիա և Եվրոպա, շրջանցելով Պակիստանն ու Ադրբեջանը «Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք»։

Ավելի վաղ Հայտարարել էր Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան: «Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի և Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը», _ հավելել է դեսպանը:

Չաբահար նավահանգիստը ամենամոտիկ և ամենալավ կապող կետն է Միջին Ասիայի երկրների համար՝ դեպի բաց ծով: Այն հանդիսանում է կարևոր ռազմավարական կետ՝ ապրանքների տրանզիտի համար՝ Ասիայից դեպի Եվրոպա: Չաբահարի ստրատեգիական նավահանգիստը Իրանի ամենամեծ և տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստն է: Այս նավահանգիստը ունի տարեկան մոտ 8,5 միլիոն տոննա ապրանքների բեռնման և բեռնա-թափման ներուժ: Հնարավորություն է ստեղծվել օվկիանոսային նավերի համար մինչև 100.000 տոննա բեռով մտնել նավահանգիստ: Նաև նախատեսված է Չաբահար նավահանգստում միջազգային օդանավակայան ստեղծել: Նավահանգիստը լիարժեք կգործարկվի ապրիլ կամ մայիս ամիսներին: Շատ կարևոր է այն փաստը, որ Չաբահար նավահանգիստը ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների մեջ ներառված չէ:

Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև եղած պայմանագրով այս նավահանգստի շահագործումը 10 տարով վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին: Եվ հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել հետևյալ ուղիներով. Հնդկաստանից՝ Իրանով դեպի Աֆղանստան և Միջին Ասիայի երկրներ՝ շրջանցելով Պակիստանը:

Կարևոր եմ համարում նշել, որ Հնդկաստանը ծրագիր ունի «Հյուսիս - Հարավ» ճանապարհի ենթատեքստում զարգացնել Իրանով ու Հայաստանով տրանզիտ ճանապարհները դեպի Եվրոպական ու Եվրասիական երկրներ, իսկ հեռանկարում՝ այս ծրագրին կարող է միանալ նաև Չինաստանը:

Հաշվի առնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև եղած հակասությունները, որի պատճառով այս ծրագիրը շրջանցում է Պակիստանը, Հնդկաստանը ցանկանում է այս ծրագրի կայացման գործում շրջանցել նաև Պակիստանի դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին ու Թուրքիային, բացառելու համար այս ծրագրին նրանց կողմից որևէ հնարավոր խոչընդոտում: Այդ իսկ պատճառով է Իրանում Հնդկաստանի դեսպանը հայտարարել, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով:

Սա աննկարագրելի մեծ հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ նշված հակասությունների ու շահերի համընկնման գործընթացի մեջ՝ համապատասխան ակտիվություն ցուցաբերել և դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տարիներ շարունակ իրեն պարտադրված՝ տարածաշրջանային ու միջազգային նախագծերից մեկուսացվելու քաղաքականությունից:

 

Փույա Հոսեյնի


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
հհ,ագ,փոխնախարարն,անդրադարձել,աճի,բարձր,տեմպերին,տնտեսական , ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է տնտեսական աճի բարձր տեմպերին
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց 47-րդ հանդիպմանը։
կառավարությունը,հավանություն,տվեց,եատմ-ի,եւ,իրանի,միջեւ,ազատ,առեւտրի,համաձայնագրին , Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրին
Կառավարությունն իր դեկտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրմանը:
թուրքական,լիրան,հասել,պատմական,նվազագույնի,լիրա , Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Թուրքական լիրան հասել է պատմական նվազագույնի
Երկուշաբթի թուրքական լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 29 լիրան՝ 1 դոլարի դիմաց։ Այս մասին են վկայում TradingView տերմինալի առևտրի տվյալները։
հայաստանի-ազգային-ժողով,աժ,մաքսային-հարցերով-համագործակցության-համաձայնագիր,հայաստան,հնդկաստան , ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը
Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև՝ մաքսային հարցերով համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիրը:
թուրքմենստանն,ու,թուրքիան,ցանկանում,են,իրանի,տարածքով,գազ,մատակարարել , Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենստանն ու Թուրքիան ցանկանում են Իրանի տարածքով գազ մատակարարել
Թուրքմենական պետության բնական ռեսուրսների բազան հնարավորություն է տալիս շահագրգիռ երկրներին և տարածաշրջաններին լիովին ապահովել էներգետիկ ռեսուրսներով։
հայաստան,սատմ,հայաստանի-սննդի-անվտանգության-տեսչական-մարմին,հայաստան-ներմուծել-սննդամթերքներ,վտանգավոր-սննդամթերքի-ներմուծման-արգելքը-հայաստան,բրազիլիա,իրան , ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
ՍԱՏՄ-ն արգելել է Հայաստան ներմուծել Բրազիլիայից և Իրանից որոշ սննդամթերքներ՝ լաբորատոր անհամապատասխանության պատճառով
Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած սահմանային վերահսկողության արդյունքում նոյեմբերի 24-28-ը լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել վտանգավոր սննդամթերք:

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: