Իրանի գազային կոնդենսատի արտահանման ծավալը հասել է օրական 240 հազար բարելի
parstoday.com-ի հաղորդմամբ Իրանի նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության համար պահանջվող սարքավորումների արտադրության ոլորտում արձանագրված 85 տոկոս ինքնաբավության արդյունքում, Իսլամական Հանրապետությունը զգալի չափով արտահանել է այդ արտադրանքը:
Անդրադառնալով արեգակնային 1400 թվականին, Իրանի նավթարդյունաբերության նախարարության կարևորագույն ձեռքբերումներին, նավթի նախարար Ջավադ Օջին, ասել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ըթնացքում գազի կոնդենսատի արտահանումը քառապատկվել է՝ օրական 60 հազար բարելից վերջին ամիսներին հասնելով օրական 240 հազար բարելի:
Օջին հավելել է.«1400 թվականին Իրանի նավթի նախարարության մյուս խոշոր ձեռքբերումներն են եղել նավթավերամշակման գործարանների հիմնանորոգումը, թուրքմենական գազը Իրանի տարածքով Ադրբեջան փոխադրելու պայմանագրի իրագործումը, և նավթաքիմիական արտադրանքի ծանր հատվածների օգտագործումը»: