Իրանի հարևան երկրների հետ առևտուրը կնվազեցնի գումարի փոխանցման հետ կապված խնդիրները
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրան-Հայաստան համատեղ առևտրի պալատի ղեկավար Հերվիկ Յարիջանյանն ասել է, որ հարևան երկրների հետ առևտուրը կնվազեցնի գումարի փոխանցման հետ կապված խնդիրները, հավելելով. «Իրանի սահմանակից երկրները կարող են գործարարներին գումարը փոխանցել համաշխարհային ֆինասնական համակարգից առանձին ճանապարհով»:
Նա նշել է. «Տարածաշրջանի հարևանների և երկրների հետ առևտրի զարգացումը Իրանի 13-րդ կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է, և այդ քաղաքականության իրականացման համար, ԻԻՀ ԱԳ նախարարությունում՝ համապատասխան մեխանիզմ է մշակվել»։
Մաքսային ծառայության վերջին տվյալներով՝ Իրանի արտաքին առևտրի ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում ակզմել է 79 միլիոն 100 հազար տոննա ապրանք՝ 45 միլիարդ դոլար արժեքով։