ՀԱՅԱԶԴ կայք
ՀԱՅԱԶԴ կայք
Սփյուռքյան մեռնող համայնքների վերջին մոհիկանների հիշատակարանները

Ցավով պիտի արձանագրել, որ իրանահայ երբեմնի ծաղկուն ու փթթուն համայնքը վաղուց արդեն բռնել է նահանջի ուղին: 40-ականների հայրենադարձությամբ շղթայազերծվեց իրանահայոց գավառների հայաթափումը և ամայացումը, որոնց մի մասը հայրենիք, իսկ մյուս մասը ժամանակի ընթացքում տեղափոխվեցին հենց մոտակա քաղաքները, վերաբնակվեցին և վերստին սկսեցին անդադար աշխատել, կառուցել ու ստեղծել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր հայրենազուրկ ու ընչազուրկ հային գոյատևելու համար՝ որպես հասարակ մարդ, որպես հայ մարդ և իհարկե որպես իրանցի:

Քարմեն Ազարյան

Ցավով պիտի արձանագրել, որ իրանահայ երբեմնի ծաղկուն ու փթթուն համայնքը վաղուց արդեն բռնել է նահանջի ուղին: 40-ականների հայրենադարձությամբ շղթայազերծվեց իրանահայոց գավառների հայաթափումը և ամայացումը, որոնց մի մասը հայրենիք, իսկ մյուս մասը ժամանակի ընթացքում տեղափոխվեցին հենց մոտակա քաղաքները, վերաբնակվեցին և վերստին սկսեցին անդադար աշխատել, կառուցել ու ստեղծել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր հայրենազուրկ ու ընչազուրկ հային գոյատևելու համար՝ որպես հասարակ մարդ, որպես հայ մարդ և իհարկե որպես իրանցի:

Սակայն դա վերջը չէր:  Դարձյալ ժամանակները պարտադրում էին լքել իրենց տունն ու տեղը, գյուղը՝ իր ողջ շինություններով, եկեղեցի-դպրոցով, կամուրջ-ջրաղացով, արտ ու այգի ... Տխուր է պատկերը նույնիսկ այսօր ... Ասես ճակատագրի շարունակ կրկնվող դառը կատակ լինի, որ մինչև այսօր չենք կարողացել սրբել մեր ճակատից ... հայրենազուրկ հայի ճակատին դրոշմված այն ահավոր «պատվիրան- կանխատեսումը»՝ «վերաբնակվել-շինել, լքել- գաղթել...»: Եվ այսպես իրանահայ համայնքը գյուղից թե քաղաքից, կամա թե ակամա տեղահան եղավ՝ ամենուր թողնելով իր հետքը՝ նյութական ու հոգևոր:

Ցավոք, այս տեղափոխությունների ընթացքում շատ ու շատ բաներ անհետ կորել են և այլևս հնարավոր չէ վերականգնել նրանց, կամ պատկերացում կազմել դարերի ընթացքում ստեղծված նյութական ու հոգևոր այդ հարստության մասին: Իհարկե ժամանակին քիչ չեն եղել  հեռատես ու հայրենասեր, կիրթ ու մասնագետ այնպիսի անձինք, ովքեր «ծնվել են ճիշտ ժամանակին», և տեր կանգնելով այդ խամրող ու մարող ազգաբնակչության թողած ժառանգությանը, փորձել են ինչ որ կերպ պահպանել այն: Պահպանել են ու պաշտպանել այդ ազգային հոգևոր ու նյութական հարստությունը: Մեկը վերակառուցել է հայաթափ եղած գյուղի հիմնահատակ կամ կիսով ավերված եկեղեցին, պատմական կոթողը, մյուսը՝ գրի առել ու արձանագրել պատմական փաստեր, եղելություններ, հանրահայտ դեմքերի կենսագրականն ու  գործողությունները, երգեր ու ավանդություններ, ժողովրդի՝ արդեն իսկ մոռացության մատնված, խոսակցական  մեռնող լեզուն, սովորույթները, արհեստն ու արվեստը ... մի խոսքով պատառիկներ քայքայվող ու իսպառ վերացման եզրին կանգնած ժողովրդի մշակույթից, անցյալից ու ներկայից:

Հատկանշական է, որ այս բոլորը հարստացնում է համազգային մշակույթի շտեմարանը և իրանահայ համայնքը այս առումով հպարտանալու տեղ ունի: Ավելի քան չորս հարյուր տարի այս համայնքը պահպանել է իր հավատն ու ազգային մշակույթը, չի ձուլվել, չի ուրացել, չի մոռացել այն, ինչ ժառանգել է իր նախնիներից, և դեռ ավելին շարունակ ձգտելով ավելի վեր՝ զարգացել է ու զարգացրել հյուրընկալ ժողովրդին ևս:

Բայց և այնպես, վրա հասավ կրկին չվելու պահը: Անցյալ դարակեսին, իրանահայ գյուղ ու գավառներից քաղաք գաղթած և բնիկ քաղաքաբնակ համայնքի սերունդը առիթ չունեցավ երկար մնալու իր տեղում: 3-4 հարյուր հազարի հասած համայնքը, կես դարը չբոլորած՝ գաղթականի ցուպն առած ուղղվեց դեպի ամենակուլ արևմուտք: (Ասում են՝ պատմությունը սիրում է կրկնվել: Երանի թե չսիրեր... ) Ազնիվ աշխատասիրությամբ հայտնի իրանահայը համեմատաբար այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էր ստեղծել մեծ հարստություն՝ հոգևոր ու նյութական: Իսկ այս դժվարին ու բարդ ժամանակներում, քչերին է հետաքրքրում այն, թե ինչ է լինելու իրենից հետո այս կամ այն հատկապես մշակութային հարստության հետ՝ եկեղեցի լինի թե դպրոց, ակումբ, գրադարան, հայտնի սրճարան կամ տուն-թանգարան ... :

Թերևս այդ հարստությունը մոռացության մատնվելու, անհետ կորելու վախի արգասիքը կարելի է համարել իրանահայության մեջ վերջին տասնամյակներում տարածված հուշագրությունը: Սկզբում հուշեր-պատմություններ գրում էին դեռ հայերենով, սակայն աստիճանաբար իշխող դարձավ պարսկերենը և մեկը մյուսին հաջորդեցին պարսկագիր հայազգի գրողներ, որոնք զբաղվում են գրականությամբ: Ժամանակին պարսկերենով գրելն այնքան էլ պատիվ չէր բերի շնորհալի գրողին ու նրա ստեղծագործությանը, բայց դա՝ «ժամանակին» ... Իսկ այսօր պիտի շնորհակալ լինենք այն բոլորին, ովքեր իրենց իմացած ոչ գրագետ հայերենով, պարսկերենով թե այլ լեզվով արձանագրել են իրանահայ համայնքին վերաբերող փաստեր:

Վերջին տարիների ընթացքում լույս տեսած իրարահաջորդ հուշամատյանները կամ սեփական ապրումների հիմամբ ստեղծված գրական ստեղծագործությունները շատ բան են ասում իրանահայի և նրա անցած ուղու մասին. Մեկ անգամ ևս ցավով պիտի հիշատակել, որ այդ ուղղությամբ կատարված կամ կատարվող մասնագիտական ուսումնասիրություններն ևս թերի են, ոչ լիարժեք ու բավարար մակարդակով, որով ավելի է մեծանում տվյալ գրվածքների արժեքը:

**********

Վերջերս կյանքին հրաժեշտ տվեց իրանահայոց Փերիո գավառի Սվարան գյուղի հեղինակավոր դեմքերից՝ Մատթեոս Թահմազյանը: Նա, որ անցյալ դարի 60-ականներին եղել էր գյուղի տանուտեր, և շատ չանցած շատերի պես լքել իր ծննդավայր ու հարազատ գյուղը՝ հաստատվելով Թեհրանում, պահպանում է իր հեղինակությունը ոչ միայն իր համագյուղացիների մեջ, այլև ողջ համայնքում:

2006 թվականին լույս տեսավ Մատթեոս Թահմազյանի «Սվարանը Իմ հուշերում» գրքույկը, որտեղ, նախ անդրադառնալով գյուղի հիմնադրման պատմությանը, ազգաբնակչությանը, կարևոր իրադարձություններին, ապա հայացք է նետում իր ապրած տարիներին, իր ժամանակակիցների և սեփական հուշերին, որը մասնավորաբար հետաքրքրում են ընթերցողին:

Ստորև բերված պատմության աղբյուրը թեև չի նշել, բայց և ցանկացած հուշագրական գրվածքի պես, կան իրական դեմքերի անուններ, փաստացի տեղի ունեցած եղելություններ, որոնք, թերևս, չի գտնվի որևէ պատմագիտական ուսումնասիրության մեջ, եթե անգամ գոյություն ունենա այդ գյուղի և համայնքի մասին: Գիրքը շարադրված ու խմբագրված է գրական հայերենով և, ցավոք, որևէ խոսք կամ հատված չի գրվել այդ գյուղի հատուկ բարբառով ու խոսվածքով:

**********

Շահնազարի սպանությունը

Ինչպես արդեն ասվել է, խոսքի առարկա ժամանակամիջոցում, այսինքն՝ հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի առաջին կեսերում, երկրում տիրող անհանդարտությունները անհետևանք չեն եղել գյուղացիության համար: Իշխանության յուրաքանչյուր տատանումն ու փոփոխությունն իր ազդեցությունն է ունեցել հայ գյուղացու ճակատագրի վրա: Հաճախ այդպիսի խառն ժամանակներում հաճախ կազմվում էին մեծ ու փոքր խմբակներ, հատկապես ցեղապետների կողմից: Այդ ձրիակեր ու կողոպտիչ      խմբակները, որոնք իբր պաշտպանում էին պատկան ցեղապետին, ապրում էին գյուղացու հաշվին, և միաժամանակ իշխում ողջ տարածքի վրա: Բնականաբար, հաճախ էին խնդիրներ ծագում գյուղացիների և այս խմբերի միջև, և նրանք առիթը բաց չէին թողնում ավելի ճնշելու, և ավելի կողոպտելու անպաշտպան մնացած գյուղացիներին:

Այդպիսի խառն օրեր էին, երբ Թահմազի թոռ Հովհաննեսի որդի Շահնազարը անց էր կացնում իր ամուսնական առաջին գարունը: Ըստ սովորության և ընդունված կարգի Զատկական տոների առիթով նորահարսը մեկնել էր հայրական տունը՝ հարևան Նամակերտ գյուղը: Շահնազարը նույնպես Զատկից մինչև Կրկնազատիկ աներանց տանն անկացնելուց հետո, վերադառնում էր իրենց գյուղը, երբ ճանապարհին հանդիպում է մերձակա Նանադջան թուրքական գյուղի կալվածատիրոջն ու նրա ծառաներին: Նա տեսնելով իրենց տնից հափշտակված ձիուն, խիստ բորբոքվում ու մտադրվում է ետ խլել այն: Իսկ կալվածատերն ու ծառաները, նրա բողոքն ու դիմադրությունը պատասխանում են փամփուշտով, որով վիրավորում ու գետին են տապալում խիզախ երիտասարդին: Նրան բուժելու համար, մեծ դժվարությամբ փոխադրում են Սպահանի հիվանդանոց, ուր և հակառակ բժիշկների թափած ջանքերի, նա ի վերջո կնքում է իր մահկանացուն:

Շահնազարին թաղում են Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի հարավ-արևմտյան մասում՝ զանգակատան ներքևում՝ 1861 թվականին: Շահնազարի հայրը՝ Հովհաննեսը և նրա ուղեկիցները դիմում են ներկայացնում պատկան մարմիններին և պահանջում պատժել ոճրագործին, սակայն իզուր. Ո՜վ էր լսում խեղճ գյուղացու դատը: Եվ այսպիսով, նրանք ստիպված վերադառնում են գյուղ:

Անցնում են ամիսներ: Ոճրագործ խանը իր մեղքը մի կերպ քավելու և Շահնազարի ծծնողներին իբր ցավակցելու նպատակով Սվարան է գալիս, բայց նրանք մերժում են խանի զղջումն ու ներման խնդրանքը, նրա դատն ու պատիժը թողնում Երկնավորի Վերին Ատյանին, որից խիստ ազդված ու սարսափած խանը շտապ հեռանում է գյուղից:

 

Որպես Վերջաբան

Սիրում եմ հիշել նորից

Հիշում եմ երբեմնի, հոսող հորդառատ գետերն ու գյուղի դաշտն ու արտերը, արօրադիր եզներով հերկելը՝ պապերի նորից:

Հիշում եմ դաշտում հնձած ցորենն ու գարին՝ սայլերով գյուղի կալը բերելիս, և աշխատանքից չհոգնող ու դժվարության դեմ տոկած պայքարը պապերի նորից:

Հիշում եմ կանաչապատված մարգագետինները՝ գետերի եզերքի, երբեմնի ջրառատ ու սառնորակ աղբյուրների ջուրը խմելիս նորից:

Հիշում եմ ջրի ու հողերի բաժնեկիցների միջև ակամա ծագած անհամաձայնությունները պապերի: Սակայն հենց պապերի վեհանձնությամբ, անհամաձայնությունները փարատելով, իրար հետ թեյի ու ղայլանի նստելը նորից:

Հիշում եմ համագյուղացիներին հարսանիք հրավիրող տղային, հարսանիքում հավաքվելիս խաշուն ու յախնին ուտելը նորից:

Հիշում եմ ցրտաշունչ ձմռանը քուրսուտան բոցավառվող թոնիրը և թիկնակներին թիկն տված մտերիմ ու մոտ պապերին նորից:

Սիրում եմ հիշել եկեղեցում՝ վերամբարձ ձեռքերով ու ծնկաչոք, սուրբ աղոթքը մրմնջալիս՝ Աստծուց օգնություն հայցելը պապերի նորից:

Առավել ևս սիրում եմ, միասնականության ու ջերմ հարազատության վերադարձը պապերի նորից:

Հիշողության ու հուշերի ակունքից ելած՝ հուզված ու անմոռաց, կուզեմ հիշել երբեմնի գյուղի գերեզմանատանը, հարյուրավոր շառավիղները՝ թաղված ու լքված, անխնկարկելի շիրիմները պապերի նորից:

Սիրում եմ հիշել ու հավերժացնել, մեզ ու մեր նախահայրերին ծնած ու սնած՝ երբեմնի երկու հոսող գետերի միջում ծվարած՝ Սվարան գյուղը պապերի նորից:


ՀԱՅԱԶԴ կայք Նմանատիպ Լուրեր
օտարերկացի,զբոսաշրջիկների,համար,հայաստանում,առաջին,գրավչությունը,հենց,հայ,ժողովրդի,լեգենդար,հյուրասիրությունն,է , Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Օտարերկացի զբոսաշրջիկների համար Հայաստանում առաջին գրավչությունը հենց հայ ժողովրդի լեգենդար հյուրասիրությունն է
Այս տարվա 11 ամիսների պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետություն է այցելել 2,2 միլիոն զբոսաշրջիկ։
հայաստանի,պատմության,թանգարանում,բացվել,է,«ինքնության,մասունքներ,կորուսյալ,գարդմանից,շիրվանից,և,նախիջևանից»,խորագրով,ցուցադրություն , Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրություն
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված պատմական Հայաստանի կորուսյալ տարածքների հայկական մշակութային ժառանգության ներկայացմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
միեդ,մարդու-իրավունքների-եվրոպական-դատարան,հայ-զինծառայողների-սպանություն,ադրբեջան,էդգար-նարայան,էրիկ-աբովյան,ադրբեջանի-դեմ-միեդ-ի-կայացրած-որոշումը,նարայանը-և-մյուսներն-ընդդեմ-ադրբեջանի-գործով-վճիռ , ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ը հայ զինծառայողների սպանության հետ կապված Ադրբեջանի դեմ որոշում է կայացրել
ՄԻԵԴ-ի որոշմամբ՝ խախտվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը (կյանքի իրավունք) ՝ կապված զինծառայողներ Էդգար Նարայանի և Էրիկ Աբովյանի մահվան, ինչպես նաև նրանց մահվան հանգամանքների որևէ քննության բացակայության վերաբերյալ։
հայաստան,18-ամյա-հայ-տղա,գրիգոր-մանուկյան,համաշխարհային-ռեկորդ,ռեկորդ,շարժվող-բեռնատարների-միջև-ձգում-անել,գինեսի-ռեկորդների-գիրք ,  18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա հայ տղան ռեկորդ է սահմանել՝ շարժվող բեռնատարների միջև ձգում անելով
18-ամյա Գրիգոր Մանուկյանը (Հայաստան) գերազանցել է երկու շարժվող բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա ամենաշատ անընդմեջ ձգում կատարելու համաշխարհային ռեկորդը, ասվում է Գինեսի ռեկորդների գրքի կայքում։
որքանո՞վ,է,իրատեսական,որ,հայաստանի,բնակչությունը,դառնա,5,միլիոն,(հայաստան,2050) , Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի բնակչությունը դառնա 5 միլիոն (Հայաստան 2050)
Դիտարկենք ՀՀ բնակչության վերաբերյալ վարչապետի կանխատեսումները, մնացյալ «ռազմավարական նպատակադրումներին» կանդրադառնանք առանձին հոդվածներով:
սրբոց,հրեշտակապետաց,եկեղեցի,բերվեց,սուրբ,ներսես,շնորհալի,հայրապետի,մասունքակիր,խաչը , Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր  խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերվեց Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի մասունքակիր խաչը
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

<< Հայազդ>> կայքում արտահայտված որոշ կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: